Կենտրոն վարչական շրջանը՝ աշխատակազմի աշխատակցի և շրջանի ղեկավարի միջև տեղի ունեցած միջադեպի լուրերի մասին

Կենտրոն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը հայտնում է․

«Մի շարք լրատվամիջոցների կողմից տեղեկություն է տարածվել այն մասին, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակցի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել:

Այս թեմայի առնչությամբ այսօր տարբեր լրատվամիջոցներից ստացվում են հարցումներ, որոնց ի պատասխան հայտնում ենք, որ տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ակնհայտ սուտ է, հերյուրանք:

Կոչ ենք անում լրատվամիջոցներին զերծ մնալ ապատեղակատվություն տարածելուց»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել