Գորիսը պատվով դիմավորեց Արցախյան 44 օրյա պատերազմի մասնակիցներին. համայնքապետարան

Գորիսը պատվով դիմավորեց Արցախյան 44 օրյա պատերազմի մասնակից Հայաստան աշխարհի խիզախ արծիվներին: Այս մասին տեղեկանում ենք Գորիսի համայնքապետարանից:

«Առաջին բանակային կորպուսի և Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ջանքերով՝ Արցախի Հանրապետությունում ծառայող ՊԲ-ի զորացրվող զինվորներին Գորիսում դիմավորեցին մեծ շուքով:

Օրը տոնական դարձրին կայազորի զինվորական նվագախումը, Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի մեներգիչները և Վահե Մելքումյան պարային ստուդիայի սաները:

Միջոցառմանը ներկա էին զորացրվող զինծառայողների հարազատներ, Գորիսի համայնքապետարանի, Սյունիքի մարզպետարանի, ՊՆ Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչներ, ինչպես նաև Գորիսի ԵԿՄ անդամներ:

Զորացրվող զինծառայողների կողքին կանգնած էին նաև նորակոչիկները՝ իրենց աչքի առաջ ունենալով հերոս տղաների սխրանքն ու անցած ուղին»,-նշված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել