Ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 28-ին տեղաբաշխվել են 2021 թվականի հոկտեմբերի 4-ին մարվող պետական կարճաժամկետ պարտատոմսեր` 1 մլրդ դրամ ծավալով:
Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 1 մլրդ 410 մլն դրամ, միջին կշռված եկամտաբերությունը` 7.35 տոկոս:
ՀՀ ֆինանսների նախարարության Գանձապետական պահառուի միջոցով պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով կամ այցելել սպասարկման կետեր, որոնք գտնվում են հետևյալ հասցեներում՝
•Ամիրյան 23/1
•Թոթովենցի փողոց, նրբանցք 4
•Տիգրան Մեծի 24
•Կոմիտաս 49:
Պետական պարտատոմսեր ձեռք բերելիս ֆիզիկական անձանց եկամուտը չի հարկվում:
Պետական պարտատոմսերի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ www.minfin.am ինտերնետային կայքից»: