Ճանապարհը հիմնանորոգվում է․ այն կբեռնաթափի Երևանի երթևեկությունը, հնարավորություն կտա շրջանցել Հյուսիս-հարավը
2021-06-28 / 12 09 |
Արարատի և Կոտայքի մարզերով անցնող Գառնի-Լանջազատ ավտոճանապարհը հիմնանորոգվում է։ Գառնու տաճար, Խոր վիրապ, Դվինի հնավայր և Ազատի ջրամբար տանող 18 կմ ճանապարհահատվածի բարեկարգումը մոտ 2 միլիարդ դրամ կարժենա։