Գործ ունենք շուրջ 200.000 քվեի հետ․ «Հայաստան» դաշինքի անդամը՝ ՍԴ դիմելու մասին

«Հայաստան» դաշինքը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով մինչև հուլիսի 2-ը կդիմի Սահմանադրական դատարան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը:

«Հաշվի առնելով անձնագրերի, զինվորների, շրջիկ խմբերի մասով ձեռք բերված մի շարք փաստական հանգամանքները, գործ ունենք շուրջ 200.000 քվեի հետ, ինչը ընտրությունների ելքի վրա էական ազդեցություն ունեցող թիվ է:

Նախապատրաստական փուլում գտնվող դիմումում ներկայացված կլինեն նաև ԿԸՀ դիմումում ներկայացված մի շարք ընտրակեղծիքներ, որոնք, ցավոք, ԿԸՀ կողմից համակողմանի, լրիվ և օբյեկտիվ չուսումնասիրվեցին»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել