Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գետափնյա թաղամասի վերակառուցման աշխատանքները շարունակվում են։ Գորիս համայնքի ճանապարհային ցանցի բարելավումը դիտարկելով առաջնահերթություն, համայնքի մի շարք թաղամասերի անբարեկարգ փողոցների վերակառուցման ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվում։
Գետափնյա թաղամասի հիմնանորոգման աշխատանքները ընթացիկ են և կավարտվեն մի քանի օրից։ Շինաշխատանքներն իրականացվում են Վարարակն ՍՊԸ-ի կողմից։ Այս պահին վերակառուցվում են նաև Վարարակն գետի հարակից մայթերը։ Փոխվում է նաև արտաքին լուսավորության համակարգը, կառուցվում է հեծանվային արահետ»։