Քաղաքապետարանը բնակարաններ ու հողամասեր է հանել աճուրդի՝ վարչական 6 շրջաններում․ նշվել են մեկնարկային գները

Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովը համայնքային սեփականություն համարվող ներքոհիշյալ հողամասերի աճուրդ է հայտարարել։

Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ինտերնետային կայքում՝ www.yerevan.am։ Աճուրդի պայմանների մանրամասներին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Երևանի քաղաքապետարան (Արգիշտիի 1, մուտքը աշտարակի կողմից, 2-րդ հարկ, հեռ. 011 514 173)։ Աճուրդին մասնակցել ցանկացող ֆիզիկական անձինք հայտին կից ներկայացնում են տեղական վճարի` 10,000 (h/h 900015211403) դրամ և մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճարի վճարման անդորրագրերը (հ/հ 900015211411), անձնագրի, իսկ իրավաբանակն անձինք կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճենը։

Աճուրդը կայանալու է 2021 թվականի հուլիսի 19-ին, ժամը 17։00-ին, ք. Երևան, Արգիշտիի 1 հասցեում։ Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 09:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 16-ը ժամը 15։00-ն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել