Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224728 դեպք, որոնցից 216489-ն` առողջացած, 4506-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2636 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 171 097 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3631 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 93 նոր դեպք: Ունենք 66 առողջացած և 1 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1097 է: