«Հուսահատվել չկա՛, ընկճվել չկա՛…». Լևոն Քոչարյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Լևոն Քոչարյանը Տելեգրամի իր ալիքում գրում է․

«Սիրելի հայրենակիցներ, համախոհ ընկերներ:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ձայնը վստահել են «Հայաստան» դաշինքին: Մենք ձեր ձայնին տեր ենք լինելու: Չնայած ահռելի խախտումներին, մենք ստացանք գրեթե 300000 քվե, ինչը հուսադրող է և չափազանց պարտավորեցնող:

Շնորհակալ եմ մեր մեծ թիմի բոլոր անդամներին, ովքեր անտեսելով տարատեսակ ճնշումները, միացան մեզ և պայքարում են հանուն ուժեղ Հայաստանի: Վստահեցնում եմ, որ մենք միասին կարևոր գործեր ունենք առջևում:

Հուսահատվել չկա՛, ընկճվել չկա՛… վստահ եղեք, մեր պայքարը հանուն արժանապատիվ Հայաստանի ավելի ուժգին է դառնալու»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել