Կրասնոդարի օդանավակայանում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

SSJ-100 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավակայանում՝ գազատուրբինի խափանման պատճառով: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Կրասնոդարում գազատուրբինի խափանումից հետո»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ օդանավում գտնվում էր 91 մարդ: Միջադեպի հանգամանքները պարզվում են: Նախնական տեղեկատվության համաձայն, ինքնաթիռն իրականացնում էր Կրասնոդարից Սանկտ Պետերբուրգ չվերթը: Ինքնաթիռը, որը թռչում էր Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար է վերադարձել խցիկի մակափչման՝ սրահ օդի ներմղման հետ կապված խնդրի պատճառով. ուղևորներն սպասում են ռեզերվային ինքնաթիռի, ավելի ուշ հաղորդել է օդանավակայանի մամուլի ծառայությունը:

«Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը Կրասնոդարից մեկնում էր Սանկտ Պետերբուրգ, օդանավակայանից թռել է 08:50-ին, թռիչքից հետո օդանավի հրամանատարը զեկուցել է խցիկի մակափչման հետ կապված անսարքությունների մասին: Վառելիքի սպառումից հետո ինքնաթիռը բարեհաջող վերադարձել է Կրասնոդարի բազավորման օդանավակայան: Օդանավում գտնվում էր 91 մարդ: Ավիաընկերությունը ուղևորներին տրամադրել է ռեզերվային ինքնաթիռ»,-հաղորդում է Կրասնոդարն օդանավակայանի մամուլի ծառայությունը:

«Խցիկի մակափչումը գործընթաց է, երբ օդ է ներմղվում ինքնաթիռի խցիկ/սրահ՝ մեծ բարձրությունների վրա մարդկանց համար անվտանգ և հարմարավետ միջավայր ստեղծելու համար»,-լրագրողներին ճշտել են մամուլի ծառայությունում․ նշում է ՌԻԱ-ն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել