ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսի լույս 25-ի գիշերը հրամանագիր է ստորագրել Ֆլորիդայի նահանգում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու մասին՝ բնակելի շենքի փլվելուց հետո։ Նա նաև կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել տեղի իշխանություններին:
Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Այսօր նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ֆլորիդայի նահանգում արտակարգ դրության մասին է կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել՝ նահանգի իշխանությունների ջանքերի, արտակարգ պայմանների կապակցությամբ, որոնք առաջացել են Սերֆսայդ քաղաքում շենքի փլուզվելու հետևանքով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ հունիսի լույս 24-ի գիշերը 12 հարկանի շենք է փլուզվել Մայամի Դեյդի օկրուգի Սերֆսայդ քաղաքում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհվել Է մեկ մարդ, 99 մարդու ճակատագիրը մնում է անհայտ:
Լուսանկարները՝ BBC-ի