Никогда не сдавайся! Позорься до конца․ Արայիկ Հարությունյանը՝ Վահե Հակոբյանին

Վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Никогда не сдавайся! Позорься до конца!

Երևի Քոչարյանը հարցրել է՝ տղա ջան, բա ասում էիր Սյունիքում կրելու ենք: Պատասխանել է՝ շեֆ, զորքն ա առավելություն ապահովել, ընդ որում՝ մի քանի անգամ են քվեարկել:

Ու ոչինչ, որ շարունակում է անարգել սյունեցուն այն բանի համար, որ մեծամասնությամբ քվեարկել է հօգուտ Քաղաքացիական պայմանագրի: Դուք ոչ թե զորքի քվեարկելու պատճառով եք պարտվել, այլ որ ավանաբար ատել եք քաղաքացուն: Իսկ հիմա եկել է մի իշխանություն, որը հաշվի է նստում ՔԱՂԱՔԱՑՈՒ հետ:

Խորհուրդ՝ էլ մի՛ խոսիր…»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը ավելի վաղ հայտնել է, որ 15000 զինվորական է քվեարկել ու մի քանի անգամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել