«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իսկ ինչո՞ւ Մայր Աթոռը իր խորը մտահոգությունը չարտահայտեց Հայաստան դաշինքի 20-րդ համար Չարչյանի կողմից աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու և սպառնալիքներ հնչեցնելու առիթով։ Իսկ ինչու՞ է եկեղեցին քաղաքական ու իրավական սիրողական բնույթի գնահատականներ հնչեցնում ընտրական հանցագործության մեջ կասկածվող անձի մասին ու իրավապահների գործողությունները որակում` որպես հալածանք։
Իսկ ինչո՞ւ Մայր Աթոռը չէր արտահայտում իր խորը մտահոգությունները մինչև 2018 թվականը քաղաքական բոլոր հալածանքների, քաղբանտարկյալների մասին, որոնք, ի դեպ, նույնպես ունեին անչափահաս երեխաներ խնամքի տակ, որոնք, ի դեպ, նույնպես ունեին առողջական խնդիրներ և անգամ մահանում էին կալանավայրերում։
Կարդացեք նաև Արդարադատության շահը չի կարող ստորադասվել որևէ անձի վաստակին կամ որևէ խմբային շահի Պատկան կառույցներին հորդորում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին. Մայր Աթոռ Ս. Էջմիածին «1-ին անգամ է, որ ՀՀ ամենահայտնի բժիշկներից մեկի ազատումն ենք պահանջում»․ «Հայաստան» դաշինքը՝ դատախազության դիմաց Իսկ ինչո՞ւ է Մայր Աթոռը, առհասարակ, 2018-ից հետո սկսել հանդես գալ քաղաքական հայտարարություններով ու գնահատականներով։ Այս հարցերի պատասխաններն են առաջին հերթին մտահոգում Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներիս»։