Ի աջակցություն պրոֆեսոր Չարչյանի դատախազության դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ՝ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտնել է, որ վերջինս պետք է աազատ արձակվի։
Գրիգորյանը անդրադարձել է նաև ավելի վաղ հրապարակված աղմկահարույց ձայնագրությանը։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանին կալանավորելու մասին։
Չարչյանը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։
Քվեարկությունից օրեր առաջ «Անկախ դիտորդ» դաշինքն էր տարածել հիվանդանոցի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահներոը որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։
Չարչյանին մեղսագրվող հոդվածում նաև նշվում է որևէ մեկի օգտին դեմ քվեարկելուն հարկադրելու մասին։
Ցուցմունք տալուց հրաժարվող պրոֆեսորը երեկ դատարանի բակում պնդեց՝ իր արարքը հանցագործություն չէ, ինքն իր աշխատակիցներին չի հարկադրել։