ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ-ից:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե հունիսի 24-ին ՝ ժամը 14: 30-ից, Բերդի շրջանի Այգեձոր գյուղի մոտակայքում տեղակայված դիրքերից հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Ըստ զեկույցի ՝ ադրբեջանական բանակի անձնակազմի շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան: