ՀՀ ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:
Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 5 (7) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերից ստացված քվեարկության արդյունքները․ ըստ որի առաջին եռյակում են․
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 687 414 / 53․92%
- «Հայաստան» դաշինք – 268 300 / 21․4%
- «Պատիվ ունեմ» դաշինք – 66 647 / 5․23%
Իրավաբան․net-ը հայտնում է, որ Ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նվազագույն թիվը 101 է:
Ազգային ժողովի մանդատները բաշխվում են կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև` նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին համամասնորեն:
Յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է 101-ով, արդյունքը բաժանվում է արգելապատնեշը հաղթահարած կուսակցություններին (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա, և առանձնացվում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հասանելիք մանդատների թվերն են:
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 687 414 x 101 / 1 022 361 = 67.9 → 68 մանդատ
- «Հայաստան» դաշինք – 268 300 x 101 / 1 022 361 = 26,5 → 26 մանդատ
- «Պատիվ ունեմ» դաշինք – 66 647 x 101 / 1 022 361 = 6.58 → 7 մանդատ
Ընդհանուր ստացվում է 101 մանդատ:
Պատգամավորական 4 մանդատ կբաշխվի ազգային փոքրամասնության ներկայացուցիչների միջև` ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրին` մեկ մանդատ սկզբունքով:
Վերջին մարդահամարի տվյալներով Հայաստանում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին 4 ազգային փոքրամասնություններն են համարվում՝ ասորիները, ռուսները, քրդերը, եզդիները:
Ազգային փոքրամասնության ներկայացուցիչների մանդատները կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև բաշխվում են ըստ գործակիցների նվազման հերթականության:
Ստացվում է, որ ՔՊ-ն կստանա 3 մանդատ, մեկ մանդատ կստանա «Հայաստան» դաշինքը։
Սակայն, պետք է հաշվի առնել, որ ստացված մանդատների թվին համապատասխան 1/3-ը պետք է կազմեն 2-րդ և 3-րդ քաղաքական ուժերը:
Տվյալ պարագայում ՔՊ նկատմամբ 1/3-ը ապահովելու համար նշված թիվը կլարցվի ևս 2 մանդատով, որը կստանա «Հայաստան» դաշինքը։
Այսպիսով, Ազգային ժողովի 8-րդ գումարման նստաշրջանում կլինի 107 պատգամավոր, որից կբաշխվեն.
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 71 մանդատ
- «Հայաստան» դաշինք – 29 մանդատ
- «Պատիվ ունեմ» դաշինք – 7 մանդատ
Նշենք, որ սրանք նախնական տվյալներ են և հնարավոր է փոփոխություններ լինեն:
Ներկայացնում ենք նաև այս պահի դրությամբ ներկայացված ուժերի պատգամավորների ցուցակները։ Նշենք, որ նրանցից որոշները, ամենայն հավանականությամբ, այլ բարձր պաշտոններ կզբաղեցնեն, կձևավորվի կառավարությունը և այս ցանկը կփոփոխվի։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
1․ Նիկոլ Փաշինյան
2․ Արարատ Միրզոյան
3․ Լիլիթ Մակունց
4․ Սուրեն Պապիկյան
5․ Խաչատուր Սուքիասյան
6․ Լենա Նազարյան
7․ Ալեն Սիմոնյան
8․ Ռոմանոս Պետրոսյան
9․ Արփինե Դավոյան
10․ Արսեն Թորոսյան
11․ Արայիկ Հարությունյան
12․ Նազելի Բաղդասարյան
13․ Ռուբեն Ռուբինյան
14․ Գուրգեն Արսենյան
15․ Անահիտ Ավանեսյան
16․ Գուրգեն Մելքոնյան
17․ Հակոբ Արշակյան
18․ Հերիքնազ Տիգրանյան
19․ Հայկ Կոնջորյան
20․ Արմեն Փամբուխչյան
21․ Արուսյակ Ջուլհակյան
22․ Էդուարդ Աղաջանյան
23․ Անդրանիկ Քոչարյան
24․ Մարիա Կարապետյան
25․ Բաբկեն Թունյան
26․ Շիրակ Թորոսյան
27․ Ծովինար Վարդանյան
28․ Վահագն Հովակիմյան
29․ Գևորգ Պապոյան
30․ Հռիփսիմե Գրիգորյան
31․ Խաչատրյան Վիգեն
32․ Վարդանյան Վլադիմիր
33․ Գասպարյան Դիանա
34․ Սանոսյան Գնել
35․ Մաթևոսյան Համբարձում
36․ Ղազարյան Սոնա
37․ Խաչատրյան Արամ
38․ Հարությունյան Հովհաննես
39․ Բաթոյան Զարուհի
40․ Գրիգորյան Արարատ
41․ Գևորգյան Դավիթ
42․ Ստեփանյան Լիլիթ
43․ Համբարձումյան Կարեն
44․ Գաբրիելյան Վիլեն
45․ Գալստյան Մերի
46․ Գաբրիելյան Սիսակ
47․ Խաչատրյան Արմեն
48․ Գասպարյան Տաթևիկ
49․ Հակոբյան Վաղարշակ
50․ Սարգսյան Հայկ
51․ Մանավազյան Արուսյակ
52․ Բագրատյան Սերգեյ
53․ Մկրտչյան Նարեկ
54․ Ղազարյան Թագուհի
55․ Հակոբյան Հրաչյա
56․ Ասատրյան Մաթևոս
57․ Բադալյան Լուսինե
58․ Ղալումյան Վահե
59․ Թևոնյան Սեդրակ
60․ Պողոսյան Քրիստինե
61․ Մովսիսյան Սերգեյ
62․ Եղոյան Արման
63․ Ղազարյան Ալխաս
64․ Սարգսյան Տրդատ
65․ Մկրտչյան Արեն
66․ Ղազարյան Մարինա
67․ Զեյնալյան Նարեկ
68․ Հովհաննիսյան Արթուր
69․ Բեղլոյան Անուշ
70․ Աղազարյան Հովիկ
71․ Բաբայան Նարեկ
«Հայաստան» դաշինք
1. Ռոբերտ Քոչարյան
2. Իշխան Սաղաթելյան
3. Աննա Գրիգորյան
4. Վահե Հակոբյան
5. Արմեն Գևորգյան
6. Լիլիթ Գալստյան
7. Արﬔն Ռուստամյան
8. Սեյրան Օհանյան
9. Էլինար Վարդանյան
10. Արծվիկ Մինասյան
11. Արթուր Ղազինյան
12. Քրիստինե Վարդանյան
13. Գեղամ Մանուկյան
14. Աղվան Վարդանյան
15. Ագնեսա Խամոյան
16. Անդրանիկ Թևանյան
17. Մխիթար Զաքարյան
18. Հռիփսիﬔ Ստամբուլյան
19. Աշոտ Սիմոնյան
20. Արﬔն Չարչյան
21. Ելենա Կիրակոսյան
22. Դավիթ Սեդրակյան
23. Ալեքսանդր Խաչատուրյան
24. Արմենուհի Կյուրեղյան
25. Արամ Վարդևանյան
26. Թադևոս Ավետիսյան
27. Մարիաննա Եփրեմյան
28. Արթուր Սարգսյան
29. Արթուր Խաչատրյան
«Պատիվ ունեմ» դաշինք
1․ Վանեցյան Արթուր
2․ Մարգարյան Տարոն
3․ Մկրտչյան Աննա
4․ Զաքարյան Իշխան
5․ Մամիջանյան Հայկ
6․ Թովմասյան Թագուհի
7․ Աբրահամյան Տիգրան
Ալիսա Չիլինգարյան