Համացանցում տեղեկություն է տարածվել, իբր ոստիկանները Սյունիքի մարզի «Հայաստան» դաշինքի շտաբների ղեկավարներին ու ներկայացուցիչներին բերման են ենթարկում։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Նշենք, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանները Սիսիան քաղաքի «Հայաստան» դաշինքի գրասենյակներից մեկում, դաշինքի ներկայացուցիչների բնակարաններում ու ավտոմեքենաներում իրականացրել են խուզարկություններ։ Այս պահի դրությամբ բերման ենթարկվածներ չկան։