«Ինչ կարողանում են, անում են, որ մենք պարտվենք». Տիգրան Արզաքանցյան

Դեմոկրատակական կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանը ահազանգում է.

«Մեր լավ ժողովուրդ ուզում եմ ասել ձեզ՝ այսօր արդեն խախտումներով են շարունակվել, սկսվել բոլոր մեր արտահերթ ընտրությունները խորհրդարանական: Արաբկիրի ռայոնում մեր ժողովուրդը գնում է ընտրություն կատարելու, մեր համակիրները չեն կարող գտնել մեր քվեաթերթիկը»,-հայտնում է նա:

Նա հորդորում է նման այլ դեպքերի մասին տեղյակ պահել իրենց:

«Ինչ կարողանում են, անում են, որ մենք պարտվենք, մենք ձեզանով պետք է հաղթենք, ուշադիր եղեք ամեն ինչի հանդեպ: Ինձ երեկ անօրինական ձևով հանեցին, չունդունեցին որպես պատգամավորի թեկնածու, ձեր ապագա վարչապետ, մեր հայրենիքի ծառա»,-ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել