Մինչ այս պահը ոստիկանությունը նույնիսկ մեկ անձի բացահայտման կամ բերման ենթարկելու վերաբերյալ տվյալ չի ներկայացրել. Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի նախընտրական  կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Ոստիկանությունը քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ  «Հայաստան»  դաշինքի առաջնորդների վերաբերյալ այսօրվա խայտառակ ապօրինի նյութերի վերաբերյալ: 

Չենք կարող մեր տարակուսանքը չհայտնել այն մասին, որ չնայած այդ խուլիգանական արարքները կատարվել են առնվազն վաղ առավոտյան, մամուլում հրապարակվել են նույնիսկ այդ արարքի հետ առնչություն ունեցող անձանց կոնկրետ տվյալներ, սակայն մինչ այս պահը ոստիկանությունը նույնիսկ մեկ անձի բացահայտման կամ բերման ենթարկելու վերաբերյալ տվյալ չի ներկայացրել: 

Ոստիկանության նման անհասականալի դանդաղ վարքագիծը եթե չվերանայվի, մեր կողմից արձանագրվելու է, որ վերջիններս փաստացի փորձում են պարտակել նման լկտի խուլիգանական վարքագիծը, և համապատասխան հետևություններ են կատարվելու»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել