Երևանի ավագանին հունիսի 22-ին նիստ կգումարի, որի ժամանակ որոշում կընդունի «Երևանի Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկակա կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխել «Երևանի Աշոտ Ղուլյանի (Բեկորի) անվան ավիամոդելավորման դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության:
Որոշման նախագիծը ներկայացրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը։
Նախագծի հիմնավորման մեջձ նշվում է, որ ավիամոդելավորումը և՛ որպես մարզաձև և՛ որպես առանձնահատուկ ոլորտ պետության՝ համայնքի համար, անհրաժեշտություն ունի զարգացման և տարածման ինչպես մանուկների ու պատանիների շրջանում, այնպես էլ՝ երիտասարդների ու ավագ սերնդի համար:
Ավիամոդելավորման տեսակների զարգացման՝ նաև որպես մարզաձև, կազմակերպման անհրաժեշտության նպատակով հիմնադրվում է համայնքային մասնագիտացված կազմակերպություն:
Դպրոցի բազայի հիման վրա նախատեսվում է հիմնել նաև անօդաչու թռչող սարքերի և ռոբոտաշինության լաբորատորիա: