Արամ Վարդևանյանը՝ Արմեն Չարչյանի ձերբակալման մասին

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել․

«Հարգելի գործընկերներ,

Ցանկանում եմ տեղեկացնել, որ Պրոֆեսոր Չարչյանի ակնհայտ ապօրինի ձերբակալման դեմ մեր բողոքը մակագրվել է Ավան նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանին: Լրացուցիչ կտեղեկացնենք նիստի ժամի մասին:

Ի դեպ որոշել էինք լռության օր պահպանել, բայց հեռացող իշխանության ոչ մի ապօրինություն չնկատած դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ: Պարզապես տեղեկացնեմ, որ Դատախազության ու ՀՔԾ-ի համար տելեգրամյան իշխանական ալիքը Պրոֆեսորի ձերբակալելու ՄԻԱԿ հիմքն է: Լուրջ ենք ասում` տելեգրամյան ալիք..»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել