Ես անձամբ պատրաստ եմ ձեզանից յուրաքանչյուրի կողքին լինել. իրավաբան

Իրավաբան Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ընտրությունների մասին

Ազատ ընտրելու իրավունքը մարդու իրավունքներից, թերևս, «ամենաազատներից» մեկն է։ Ինչո՞ւ։ Որովհետև այն վերաբերում է մարդու ներաշխարհին, համոզմունքին` քաղաքական համոզմունքին։ Իսկ Ձեր համոզմունքը Ձեզանից ոչ ոք չի կարող խլել։ Ո’չ ոք ու ո’չ մի միջոցով: Այսինքն` Դուք եք Ձեր համոզմունքի տերը, իսկ քվեարկության գործընթացը պարզապես Ձեր համոզմունքի արտահայտման տեխնիկական կողմն է։

Ոչ ոք չի կարող ստիպել Ձեզ հակառակվել ինքներդ Ձեզ։ Մարդու ազատությունն, առաջին հերթին, մտքի ազատությունն է, այնպես որ իրացրեք Ձեր ազատությունը. ազատությունը լիարժեք իրացնելու ժամանակը նաև քաղաքական իշխանության ընտրություններն են։

Ես անձամբ պատրաստ եմ ձեզանից յուրաքանչյուրի կողքին լինել (վստահ եմ` էլի շատ մարդիկ են պատրաստ), եթե որևէ մեկը որևէ միջոցով փորձի Ձեզանից խլել հենց Ձեզ, Ձեր ազատությունը, Ձեր ներաշխարհը։ Չվախենա’ք ոչ ոքից ու ոչ մի բանից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել