Ռազմիկը իմ մոտ 85-կգ-ը՝ գումարած սայլակի 10-12 կգ-ը, ամեն անգամ առանց շունչ առնելու բարձրացնում է 4-րդ հարկ կամ իջեցնում․ Վարդան Օնանյան

Լրագրող Վարդան Օնանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ռազմիկն իմ ճանաչած ամենաբարի մարդկանցից է:

Բայց, ամեն անգամ կռվում ենք:

Ռազմիկն իմ ճանաչած ամենաուժեղ մարդկանցից է:

Ամառ կամ ձմեռ, ցուրտ թե շոգ՝ իմ մոտ 85-կգ-ը, գումարած սայլակի 10-12 կգ-ը առանց շունչ առնելու բարձրացնում է 4-րդ հարկ կամ իջեցնում 4-րդ հարկից:

Ամեն անգամ նա է ինձ տանում բժշկի:

Տանում է ու բերում, ընթացքում էլ՝ կատակ ու հումոր: Ինչքան էլ անտրամադիր լինես՝ Ռազմիկը կփորձի ոգևորել:

Հիմա կասեք՝ բա՞, ինչու՞ եք կռվում:

Կռվում ենք, որովհետև Ռազմիկն ու Yerevan Home Care ընկերությունը որոշել են, որ վիրավոր զինվորից գումար չեն վերցնելու, իրենք որոշել են, որ իրենց մասնակցությունն էլ պատերազմին, գոնե այսպես պետք է դրսևորվի:

Շնորհակալություն»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել