«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ղեկավար, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի հայրենակիցներ,
Վաղը լռության օր է, մյուս օրը՝ ընտրության:
Կարևորը, ընտրությունը կատարեք գիտակցված: Պատերազմի և պարտության պատասխանատուները չպետք է տեղ ունենան քաղաքական հարթակում և չպետք է մեր ապագան որոշելու մանդատ ստանան:
Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի՝
– բախումներ չլինեն, և
– ընտրություններում հաղթի արժանապատիվ, ստեղծագործ, աշխատասեր և հաղթանակած հայ ազգը»: