Հումորիստ, շոումեն Գարիկ Մարտիրոսյանը տեսանյութ է տարածել ու հայտնել, որ հաշտությունը համերաշխությունը իր ընտրությունն են։ Նա նշել է, թե որ ուժին է ընտրելու առաջիկա ընտրությունների ժամանակ։
«Էդմոն Մարուքյանը իր շուրջ հավաքել է փայլուն մասնագետներ, շատերին ես անձամբ ճանաչում եմ։ Շատերը կոնկրետ լուծումներ են առաջարկում և ես կոչ եմ անում հունիսի 20-ի ընտրությունների ընթացքում ձեր ձայնը տալ «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին»,-նշել է նա։
Մարտիրոսյանը կոչ արեց հայերին համերաշխ լինել և չատել մարդկանց, ովքեր այլ կերպ են մտածում։Մանրամասները՝ տեսանյութում։