Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի Դաշնության հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի և «Royalsys Engineering» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի նկատմամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ադրբեջանի դատախազությունը պնդում է, որ նրանք իբր 2001-2021թթ.-ին, այդ թվում վերջին ռազմական գործողությունների ընթացքում մաքսանենգ ճանապարհով Հայաստան, այնտեղից էլ Լեռնային Ղարաբաղ զենք, զինամթերք և ռազմական տեխնիկա են տեղափոխել:
Վերոնշյալ քրեական գործի կապակցությամբ դատախազությունը իրավաբանական օգնության համար դիմել է օտարերկրյա պետությունների համապատասխան պետական մարմիններին:
Նշվում է, որ նրանց համար խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։