«Հայաստանն ընտրում է» վերջին նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը հայտնեց` ինչպես ամբող քարոզարշավի ընթացքում, այնպես էլ այսօր խախտվում են թեկնածուների և ընտրարշավին մասնակցող ուժերի համար սահմանված կանոնները։
«Կուզեի պարզել, թե ինչու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցչին տրամադրվել է 2 խոսափող, իսկ մնացածներին մեկ խոսափող»,-նշեց նա։
Պետրոս Ղազարյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը եթերից րոպեներ առաջ է եկել․ «Մենք բոլորի միկրոֆոնները կարողացել ենք ստուգել, իսկ նրանը չէինք ստուգել, դրա համար նրան տվել էինք 2-րդը, որը եթերում մի բան չլինի։ Ձեր իրավունքները չեն խախտվել»։