Այս մեր հանդիպումից հետո անմիջապես գնալու եմ ուղիղ եթերում մասնակցելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների բանավեճին և հույս ունեմ այնտեղ տեսնել այս ընթացքում մեր մասին ամենաակտիվ հոխորտացողներին, յաթաղան պտտողներին։
Այս մասին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Եկեք ժողովրդի առաջ կանգնենք և ի ցույց դնենք թե ով՝ ով է, ով որտեղից է գալիս և ուր է գնում»,-նշեց նա։