Ժնևում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի նեղ և ընդլայնված կազմով բանակցությունները, որոնք տևել են ընդհանուր առմամբ 4,5 ժամ՝ ներառյալ ընդմիջումը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երկու առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Ժնևի «Լա Գրանժ» վիլայում։
Գագաթնաժողովից առաջ Պուտինը կարճ շփվել է Շվեյցարիայի նախագահ Գի Պարլեմենի հետ, այնուհետեւ երեք երկրների ղեկավարները միասին լուսանկարվել են:
Հանդիպումից հետո յուրաքանչյուր կողմ հանդես կգա առանձին մամուլի ասուլիսով: