Այսօր՝ հունիսի 16-ին, Ժնևում հանդիպել են Ամերիկայի և Ռուսաստանի առաջնորդները։ Այս կապակցությամբ այնտեղ ցույց է տեղի ունեցել Շվեյցարիայում ապրող հայերի, տեղի բնակիչների, ինչպես նաև Ժնևի քաղաքային խորհրդի անդամներ Սեբաստիեն Դեֆայենի, Լուիզա Թրոթենի, Պատրիկ Դիմյենի և Սիլվեն Տևոնի մասնակցությամբ:
Ցուցարարները Պուտինին և Բայդենին կոչ են արել հիշել ռազմավարական ու բարոյական պատասխանատվության մասին, որը իրենց երկրները ստանձնել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:
Ցույցի մասնակիցները ձեռքերում պահել են Հայաստանի, Արցախի և Շվեյցարիայի դրոշները և պաստառներ` «ԵԱՀԿ-ն պետք է պատասխանատվություն ստանձնի Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության համար», «Մի հաստատեք բռնապետի կազմած քարտեզները․ ո՛չ ստալինյան քարտեզներին» գրություններով։