«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2021-ի հունիսի 15-ը պատմության ապագա դասագրքերում նշվելու է որպես «համազգային ամոթի» օր։
Ինչո՞ւ։ Որովհետեւ թուրքը պաշտոնապես ուղևորվում է մեր Շուշի, իսկ «ներքին թուրքը»՝ Սյունիք։
Կապիտուլյանտի շնորհիվ պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի նախագահն այցելում է Շուշի։
Թուրքին Արցախ մտնելու «պուտյովկա» տվողին քվեարկողը՝ քվեարկելու է հենց Ալիև-Էրդողան զույգի օգտին»։