Դաշնակցականներն, ովքեր Պողոս Պողոսյանին ծեծելով սպանածների օգտին կքվեարկեն՝ կպղծեն իրենց կուսակցության դրոշը. Նիկոլ Փաշինյան

«Այս ընտրություններում դուք բոլորդ պիտի ձեր պատասխանը տաք՝ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին, մարտի 1-ի մարդասպաններին, դաշնակցական Պողոս Պողոսյանին «Պապլավոկի» զուգարաններում ծեծելով սպանողներին: Եվ էլի ասում եմ բոլոր, ընդհուպ այն դաշնակցականները, ովքեր այս ընտրություններում կքվեարկեն Պողոս Պողոսյանին ծեծելով սպանածների օգտին, նրանք կպղծեն իրենց կուսակցության դրոշը, կպղծեն իրենց կուսակցության անդամի արյունը»,-այս մասին Գորիսում քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիոկոլ Փաշինյանը:

Նա շեց, որ այս ընտրություններում իրենք վերահաստատելու են ժողովրդի իշխանությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել