Տիգրան Ուրիխանյանը չի մասնակցի հեռուստաբանավեճին

Ընտրություններին մասնակցող «Մեր տունը Հայաստանն է» քաղաքական ուժը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.

«Հանրային հեռուստատեսության կողմից ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուների մասնակցությամբ կազմակերպվող հեռուստաբանավեճի ձևաչափը խտրական մոտեցում է ցուցաբերում (բանավեճի մասնակիցներին առանձնացրել են երկու խմբի և այն անցկացնելու են երկու մասով), ինչի արդյունքում ի թիվս այլ ուժերի «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի թեկնածու Տիգրան Ուրիխանյանին չի տրվում հնարավորություն բանավիճել և հարցեր ուղղել նախկին և ներկա իշխանությունների ցուցակները գլխավորող անձանց։

Հաշվի առնելով վերոգրյալը Տիգրան Ուրիխանյանը չի մասնակցի նշյալ հեռուստաբանավեճին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել