Ընթանում է Բայդենի և Էրդողանի հանդիպումը

Բրյուսելում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, ընթանում է Թուրքիայի և ԱՄՆ նախագահների` Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի հանդիպումը:

CNN Turk-ը հայտնում է, որ հանդիպումն անցկացվում է դռնփակ:

Թուրքիայի նախագահն ավելի վաղ ասել էր, որ ամերիկացի առաջնորդի հետ հանդիպման ժամանակ նախատեսում է քննարկել հինգերորդ սերնդի F-35 ինքնաթիռների ստեղծման ծրագրին Անկարայի մասնակցության թեման:

Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ներկայացուցիչները հայտնեցին, որ Էրդողանի հետ հանդիպմանը Բայդենը կբարձրացնի Աֆղանստանի, Սիրիայի և Լիբիայի թեմաները, ինչպես նաև Թուրքիային С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել