Որոշել եմ ոտքի կանգնել՝ բարձրացնելով զոհված որդուս ընկած դրոշը. Կարին Տոնոյանի անունից նամակներ են բաժանվել կանանց

«5165» շարժումը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի 7-րդ օրը՝ հունիսի 13-ին, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման անդամները շրջեցին Երևանի Կենտրոն վարչական շրջանում, ներկայացրեցին իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագիրը, ազգային ու հզոր Հայաստան կերտելու իրենց տեսլականը։

Կարին Տոնոյանի անունից նամակներ բաժանվեցին կանանց, որոնց նա կոչ է անում անմասն չմնալ ներկայիս գործընթացներից.

«Ես ամենաթանկն եմ տվել Հայրենիքիս, բայց որոշել եմ ոտքի կանգնել՝ բարձրացնելով զոհված որդուս ընկած դրոշը: Հունիսի 20-ին որոշվելու է մեր երկրի ապագան: Ես Ձեզնից մի բան եմ խնդրում, որ Դուք գնաք ընտրություններին և չթողնեք, որ մեր փոխարեն որոշեն մեր զավակների ապագան»»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել