«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Ավտոերթով՝ դեպի Սյունիք
Սիրելի քաղաքացի,
Վաղը՝ հունիսի 15-ին, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քարոզարշավը կշարունակվի Սյունիքի մարզում։ Առավոտյան ժամը 07։30-ին քաղաքական թիմի անդամները և աջակիցները Հանրապետության հրապարակից ավտոերթ են իրականացնում դեպի Սյունիք՝ միանալու քարոզարշավին և իրենց աջակցությունը հայտնելու սյունեցիներին»։