Դատարանը մերժեց Վահագն Չախալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը․ Արա Զոհրաբյան

«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ղեկավար, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, մերժեց Վահագն Չախալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը:
Քարոզարշավը շարունակվում է»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արա Զոհրաբյանի խոսքով՝ նա մեղադրվում է, իբրև թե ՀՀ կառավարության շենքը խմբի կազմում, բռնության կիրառմամբ զավթելու փորձ կատարելու մեջ։

«Մեր խորին համոզմամբ քրեական հետապնդումը Վահագն Չախալյանի նկատմամբ կրում է բացառապես քաղաքական բնույթ»,-նշել էր նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել