Էրդողանի մտնելը Շուշի մեր համար այս պահին երկրորդական է․ իրականում մտահոգիչ, թե ի՞նչ պայմանագիր է կնքվելու․ Նարեկ Ներսիսյան

Կարծիքս այն է, որ Էրդողանի մտնելը Շուշի մեր համար այս պահին երկրորդական է։ Հետևապես ցայտնոտի մեջ չընկնեք ժողովուրդ։ Առաջնային է և իրականում մտահոգիչ, թե ի՞նչ պայմանագիր է կնքվելու, բովանդակությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՈ պատգամավորի թեկնածու Նարեկ Ներսիսյանը։

«Այսպիսով՝

Էրդողանի հետ միասին Ադրբեջան կժամանի Թուրքիայի անվտանգության պաշտոնյաների մեծ պատվիրակություն: Հանդիպմանը մասնակցելու են MIT պետական հետախուզական ծառայության ղեկավարը, ինչպես նաև պաշտպանության և ռազմական արտադրության քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ: Սպասվում է նաև Baikar Makina կորպորացիայի (ԱԹՍ արտադրություն) ղեկավարների և մի շարք այլ ձեռնարկությունների ղեկավարների ժամանումը:

Պլանավորված է

Թուրքիայի նոր տիպի ներկայացուցչությունների բացում։
▪️ Ադրբեջանում հետախուզական ԱԹՍ-ների արտադրության ձեռնարկության ստեղծում։
▪️Համաձայնություն Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի բացման վերաբերյալ

Էրդողանը հայտարարել է նաև Ադրբեջանի նախագահի հետ նոր լայնածավալ միջպետական համաձայնագրի ստորագրման մասին»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել