«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը այսօր Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ անդրադարձել է գերիների վերադարձի խնդրին։
Նա նշեց, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքան իր էջում գերիների նկարը հրապարակելով էժան PR-ով է ձբաղվում։
«Փառք Աստծո, որ մեր գերիները վերադարձվեցին, տարոսը մնացած գերիներին, նրանց ընտանիքներին։ Բայց դա սարսափելի վիճակ է, երբ գերիների հարցը շահարկվում է, օգտագործվում է էժան PR-ի համար։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունում կար կետ, որ գերիները պիտի վերդարձվեն։ Իսկ ինչո՞ւ չէին վերադրձվում։ Իսկ միգուցե Ալիևն իր սրտի թեկնածուին ժեստ է արել, գերիներին այս նախընտրական փուլում տվել է, որպեսզի դրա սրընթաց անկում ապրող վարկանիշը բարձրացնի՞»,-նշեց Վանեցյանը։
Նա նշեց, որ կան շատ հարցեր, որոնց պատասխանները պետք է ստանանք։
Մանրամասները՝ տեսանյութում։