Եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչո՞ւ այս ութ ամսում չեն արել, պահել են, որ նախընտրական շոու անե՞ն, իրար պաս տալով Ալիևի հետ խաղո՞ւմ են. Սերժ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 13-ին Գեղարքունիքի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ 15 գերերիների վերադարձին։

«Նրանք դժոխքի միջով են անցել, Բաքվի բանտերում նրանց նկատմամբ վերաբերմունքը անմարդկային է, մենք նույնիսկ չգիտենք, թե քանի գերի ունենք և գերության մեջ քանի հայ զինվոր ու սպա են սպանվել, իսկ որ այդպիսի դեպքեր կան, դա միանշանակ է։ Այս կապիտուլյանտ իշխանությունների ամենամեծ թերություններից մեկն էլ կայանում է նրանում, որ այդ ամբողջ տեղեկատվությունը նրանք փակ են պահում: Ինչ իմացել ենք, իրավապաշտպան կառույցների աշխատանքի արդյունք է»,-նշել է նա:

Նա նշեց, որ մենք ունենք Ադրբեջանի կողմից պաշտոնապես ճանաչված 60 հոգի հայ գերի, մենք ունենք տեսագրություն՝ 30 հոգու, ինդետիֆիկացված ևս 47:

«Այսինքն մենք չգիտենք՝ քանի գերի ունենք: Այս իշխանությունների առաջին խնդիրը դա պետք է լիներ և ութ ամիս է ի՞նչ են արել: Ուզում եմ բոլոր քաղաքական ուժերին կոչ անել, որ չշահարկեն այդ մարդկանց անունները. նրանք դժոխքի միջով են անցել և այս նախընտրական պրոցեսներին չպետք է մասնակցեն»,-ասաց նա:

Սերժ Սարգսյանը, խոսելով ականապատ տարածքների քարտեզի հանձնմանը, ասաց, որ 30 տարի այդ տարածքները ականապատվել են․ «Պատկերացնո՞ւմ եք այդ քարտեզները իրենցից ինչ արժեք են ներկայացնում, հարց է առաջացնում, ինչու 15 հոգի, այդ քարտեզները շատ ավելի մեծ հնարավորություն էին տալիս»,-ասաց նա և նշեց, որ Ադրբեջանը «ինչ դնում է իշխանության «վզին», այն էլ ստանում է»:

«Բա եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչու՞ այս ութ ամսում չեն արել, պահել են, որ նախընտրական շոու անե՞ն, այսինքն Ալիևի հհետ պաս տալով խաղու՞մ են: Լավ դա մարդկայի՞ն վերաբերմունք է»,-ասաց նա և նշեց, որ Փաշինյանը թքած ունի ամեն ինչի համար, միայն մեկ երկու մանդատ ավելին տանի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել