Երևանի Շենգավիթ վարչական շրջանում մեկնարկել է բազմամարդ երթ՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամների ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Վարչապետի պաշտոնակատարը ժամանակ առ ժամանակ բարձրախոսով ողջունում է քաղաքացիներին։ Նրանց հետ միասին երթին մասնակցում են նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյան, դուստրն ու որդին:
Երթի բոլոր մասնակիցները ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կամ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ վանկարկում են ՔՊ կուսակցության կարգախոսը՝ «Ապագա կա՛, կա՛ ապագա»:
Ուղիղ եթերը՝ այստեղ։