Ինձ հետ ավելի շատ են ուզում նկարվեն, քան Ձեզ հետ․ էշով Երևան եկած իջևանցին՝ Ռոբերտ Քոչարյանին

Էշով Երևան եկած իջևանցին ներկա էր ՀՀ 3-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավաքին։ Քոչարյանը նրան տեսնելով ասաց․ «Աստղ ես դարձել, աստղ»։

Իջանցին էլ արձագանքեց․ «Ինձ հետ ավելի շատ են ուզում նկարվեն, քան Ձեզ հետ, պարոն նախագահ»։

Նա նշեց, որ Քոչարյանին ուղղելու հարց չունի, «Հայաստան» դաշինքի ստեղծման օրը տվել է բոլոր հարցերի պատասխանը։

«Ասեցիք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ես հավատում եմ դրան, ուղղակի մի հարց ունեմ․ երբ այս ամեն ինչը ավարտվի, մեր հաղթանակը գրանցվի, դրան մի քանի օրով ինձ տվեք էլի։ Խոստանում եմ՝ հետո անվնաս կհանձնեմ իրավապահ մարմիններին։ Ուղղակի մեր ազգային ավանդույթը վերականգնենք ու էլի անվնաս հանձնեմ»,-նշեց նա։

Քոչարյանը հարցրեց իջևանցուն՝ էշին կալանավորե՞լ են։

«Լավ վիճակո՞ւմա։ Այսօր Բերդում տեր հայրը մի հետաքրքիր նախադասություն ասեց։ Ասեց՝ շաշիը ինքը չի հմանչում (ամաչում-խմբ․), շաշի տերնա հմանչում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել