Վթարային ջրանջատում Երևանում և Արարատի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից պոմպակայանի հոսանքազրկմամբ պայմանավորված, ս.թ. հունիսի 14-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Արարատի մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը.

  •  Մասիս քաղաք,
  •  Դարակերտ,
  •  Հայանիստ,
  •  Դաշտավան,
  •  Զորակ,
  •  Դարբնիկ,
  •  Այնթապ,
  •  Մարմարաշեն,
  •  Ջրահովիտ,
  •  Արևաբույր գյուղեր
  •  Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցներ:

«Վեոլիա Ջուրը» նաև հայտնում է, որ Երևանի Սիլիկյան թաղամասում ջրազրկումը ևս պայմանավորված է վթարավերականգնողական աշխատանքների իրականացմամբ: Ջրամատակարարումը նախատեսվում է վերականգնել այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 17:00-ին: Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել