Գեղարքունիքի մարզում ստեղծված իրադրության հետ կապված Հայաստանը ակտիվ համագործակցության և քննարկումների մեջ է Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ։
Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Նրանք լայնորեն ներգրավված են և մենք, ըստ էության, քայլ-քայլ գնում ենք այդ խնդրի հանգուցալուծմանը։ Միևնույն ժամանակ մենք սերտորեն աշխատում ենք նաև միջազգային մեր այլ գործընկերների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որպեսզի մենք այս հարցը լուծենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ Հայաստանի ավտանգության խնդիրը պետք է լուծվի պրոֆեսիոնալ բանակի միջոցով։