Սյունիքի մարզպետն ու Գորիսի փոխքաղաքապետը՝ թուրքական հատուկջոկատայինների Սյունիք մտնելու լուրերի մասին

Մամուլում տեղեկություն է շրջանառվում, թե Սյունիքում՝ Սև լճի տարածքում մի քանի օր առաջ թուրքական հատուկջոկատայիններ են մտել: Իրավաբան.net-ը փորձեց տեղեկությունը ճշտել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանից: Նա լուրը, ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց, պարզապես ասաց. «Զինվորականներից ճշտեք»:

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման տեղեկության չի տիրապետում:

«Իրավիճակը նույնն է, ոչ մի բան չի փոխվել, նույն լարված իրավիճակն է, այսինքն ոնց եղել է, նույն ձև մնում է»,-ասաց նա:

Փոխքաղաքապետը նշեց, որ այժմ բանակցություններ չեն ընթանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել