ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ սատարում է «Հայաստան» դաշինքին, միաժամանակ ստանձնելով Գեղամասար խոշորացված համայնքում դաշինքի շտաբի պետի պարտականությունները։
«Մայիսի 27-ին Կութ գյուղի սահմանային հատվածից թշնամին առևանգեց մեր 6 զինվորներին, որոնք նույնպես մեր եղբայրներն էին և մինչ օրս նրանց ճակատագրերը դեռ անհայտ են: Ես իմ զորակցությունն եմ հայտնում այդ ընտանիքներին և ցանկանում մեր տղաներին շուտափույթ վերադարձ հայրենիք»,-ասել է համայնքապետը:
Նա կոչ արեց համայնքի բնակիչներին ընտրություններին իրենց ձայնը տալ Ռոբերտ Քոչարյանին:
Տեսանյութը՝ այստեղ