Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի բավարարվել է, հօգուտ նրա կբռնագանձվի 4.000 դրամ

Վարչական դատարանը դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ վճռել է բավարարել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի:

Քոչարյանը պահանջ էր ներկայացրել առոչինչ ճանաչել ԿԸՀ-ի մայիսի 31-ի իրեն վերաբերելի որոշումներից մեկը:

Նշենք, ԿԸՀ-ի մայիսի 31-ի 108-Ա որոշման մեջ նշվում է, որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ քաղաքացի Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակով գրանցված է որպես ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների պատգամավորի թեկնածու Կենտրանական ընտրական հանձնաժողովը գտել է, որ նրա հեղինակած գրքի պատկերով պաստառներն իրենց բովանդակությամբ ասոցացվում են նախընտրական քարոզչության հետ։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Քաղաքացի Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերը և «Հայաստանը կառուցելիս» պաստառները ճանաչել «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչության հետ ասոցացվող»։

Դատարանը վճռել է.

Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 31.05.2021թ. թիվ 108-Ա որոշման առոչինչ լինելը ճանաչելու պահանջի մասին, մերժել:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից հօգուտ Ռոբերտ Քոչարյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:

Վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և վերանայման ենթակա չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել