«Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտարարել է․ «Պատերազմը ինձ համար ամենաատելի բանն է, բայց ով սարսափում է մարտական գործողություններից, ապա արդյունքը սա է լինում։ Այսօր 6-ը վերցրեցին, վաղը 16-ը կվերցնեն, մյուս օրը՝ 36-ը։ Հետո ի՞նչ է լինելու։
Եթե ինքն այ էսքան արժանապատվություն ունենար (Նիկոլ Փաշինյանը-խմբ․) ինքնասպան կլիներ: Եթե ես լինեի գլխավոր գերագույն հրամանատար, երդվում եմ, ինքնասպան կլինեի։ Ես ինձ ուղղակի կգնդակահարեի։
Ո՞ւմա պետք այդպիսի կյանքը․ 5000 հոգու մահ խղճիդ, COVID-ի 5000-ը չեմ ասում։ Բացի այդ, ջախջախված զորք, ադրբեջանցին քեզ ծաղրումա, 10 կոպեկանոցա դարձնում։ Ասումա՝ դու ո՞վ ես որ քեզ հաղթած լինեմ, դու փալասի մեկն ես»,-նշել է նա։
Տեսանյութը՝ այստեղ։