Նիկոլ Փաշինյան, խնդրում եմ, կազմակերպիր բանավեճ. Լևոն Զուրաբյանը մարտահրավեր է նետում Նիկոլ Փաշինյանին

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը իր տված հարցազրույցներից մեկում նշել է, որ անհնար է պատկերացնել բանավեճ Հայաստանի հաղթանակի խորհրդանիշ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և պարտության ու նվաստացման խորհրդանիշ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև։

«Հայաստանի հաղթանակի խորհրդանիշ Լևոն Տեր-Պետրոսյանը չի կարող բանավեճի նստել Հայաստանի պարտության և նվաստացման խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ նման պատկերը մի նոր նվաստացում կլիներ Հայաստանի համար:

Բայց ես Հայաստանի հաղթանակի խորհրդանիշ չեմ, ես հանգիստ կարող եմ ընդունել։ Ես հիմա էդ մարտահրավերն իրեն ուղարկում եմ։ Նիկոլ Փաշինյան, խնդրում եմ, կազմակերպիր բանավեճ, ասենք, Հանրային հեռոուստատեսությունում կամ որևէ տեղ՝ առանց մոնտաժի կամ ուղիղ եթերում։ Գնանք էդ բանավեճին, եթե պետք է, թող Քոչարյանն էլ գա, նստենք, խոսենք։ Բնականաբար, ես Նիկոլ Փաշինյանի հետ չեմ բանավիճելու, ես ներկայացնելու եմ հայ ժողովրդին, թե ինչ է արել Նիկոլ Փաշինյանը»,- ասել է Լևոն Զուրաբյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել