Երևանյան լճից քաղաքացու դի է դուրս բերվել

Մամուլու տեղեկություն է շրջանառվում, որ այսօր ժամը  09:30-ի սահմաններում Երևանյան լճից կնոջ դի է դուրս բերվել։

Իրավաբան․net-ի հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությւան մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ սեռը չգիտի, բայց այն, որ դի են դուրս բերել, ճիշտ է։

Դեպքի մասին մանրամասներ դեռևս հայտնի չեն։

ԱԻՆ ՓԾ ջրասուզակային ջոկատի ջրասուզակները հատուկ ճոպանների միջոցով դին դուրս են բերել լճից։ Դին կիսաքայքայված վիճակում է եղել:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել